Գնացքը բախվել է բեռնատարին

© Sputnik / Arpi BeglaryanПоезд. Железная дорога
Поезд. Железная дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր կեսօրին Արարատ քաղաքի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատար ավտոմեքենային։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Մարտի 9-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաքարշը Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում (557-րդ կմ) բախվել է «MAN» մակնիշի 947 NMS 123 պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին. տուժածներ չկան:

 

Լրահոս
0