00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես բարձն ու հայը օգնեցին Յուրի Գագարինին

Բաժանորդագրվել
«Թևավոր» դառնալու համար պետք է թռչելու ցանկություն ունենաս: Այս արտահայտության հեղինակը խորհրդային տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս Յուրի Գագարինն է, որն այսօր կդառնար 83 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Տիեզերքը նվաճած առաջին մարդը` լեգենդար տիեզերագնաց Յուրի Գագարինը, այսօր կդառնար 83 տարեկան: Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է ներկայացնում Խորհրդային Միության հերոս Յուրի Գագարինի մասին:

Գագարինն ավիացիայով էր հետաքրքրվում դեռ զինվորական ծառայությունից առաջ: 1954թ-ին նա սովորում էր Սարատովի արդյունաբերական տեխնիկումում, որտեղ էլ առաջին անգամ այցելեց աերոակումբ: Այստեղ ապագա տիեզերագնացը յուրացրեց թռիչքի տեխնիկան «ՅԱԿ-18» ուսումնական ինքնաթիռի վրա: Հաջորդ տարվա աշնանը Գագարինը ծառայության անցավ և ուսումը շարունակեց Օրինբուրգի ավիացիոն ուսումնարանում:

Юрий Алексеевич Гагарин - Sputnik Արմենիա
Հայկական կոնյակն անհետացավ Գագարինի տիեզերանավից

Զարմանալի է, բայց փաստ. Գագարինը երկար ժամանակ չէր կարողանում յուրացնել վայրէջքի տեխնիկան, ինչի պատճառով էլ կուրսանտի ապագան կասկածի տակ դրվեց։ Նրան փրկեց հրահանգիչ Անատոլի Կոլոսովը:

Գագարինը միջին հասակի (ընդամենը 165 սմ) երիտասարդ էր, ուսուցիչները որոշեցին կուրսանտի տակ բարձ դնել, ու հենց այդ բարձն էլ օգնեց հաղթահարել թռիչքը: Արդյունքում Գագարինը գերազանց ավարտեց ուսումնարանը: Կարելի է ասել, որ Գագարինին նաև օգնեց իր հասակը, քանի որ այն ժամանակ 170 սմ-ից բարձր տղամարդկանց թռիչքի չէին վերցնում:

Գագարինն իր ապագա կնոջ՝ Վալենտինա Գորյաչևայի հետ ծանոթացել է պարերի ժամանակ: Աղջիկը սիրում էր աշխատանքից հետո ընկերուհիների հետ պարելու գնալ: Մի անգամ պարահրապարակում հանդիպեց իր ապագա ամուսնուն։ Գագարինն իրեն չկորցրեց ու աղջկան հրավիրեց դահուկով սահելու: Չորս տարվա ծանոթությունից հետո նրանք որոշեցին օրինականացնել հարաբերությունները:

1957 թվականին Վալենտինան և Յուրին ամուսնացան, 2 տարի անց ծնվեց նրանց առաջնեկը` Ելենան, ևս երկու տարի հետո` երկրորդ դուստրը` Գալինան: Երկրորդ աղջկա ծնվելուց մեկ ամիս անց Գագարինն իրականացրեց իր «տիեզերական» թռիչքը (1961 թվական), որից հետո պետությունը Գագարինին սև «Վոլգա» նվիրեց` 12-04 ЮАГ համարանիշով, որը խորհրդանշում էր չվերթի օրն ու ամիսը և տիեզերագնացի անուն-ազգանուն-հայրանունը (առաջին տառերը): Գագարինի սաղավարտի «СССР» գրառումն էլ քննարկման թեմա դարձավ, քանի որ այդ հապավումը շատ հաճախ անհետանում էր տիեզերագնացի լուսանկարներից:

Памятник, посвященный 40-летней годовщине Второй Мировой Войны - Sputnik Արմենիա
Հայրենական պատերազմի անհետացող հուշարձանները, պետական հարգանքն ու հոգածությունը

Հարց է առաջանում` իսկ ինչպես է այդ հապավումն ընդհանրապես հայտնվել սաղավարտի վրա: Պատասխանը մինչև այսօր էլ պարզ չէ: Խորհրդային Միության հերոս, փորձարկու-օդաչու Մարկ Գալայը, որը մարզել է առաջին տիեզերագնացներին և ներկա է եղել գագարինյան մեկնարկին, իր գրքում պատմում է, որ գրառումը հայտնվել է ամենավերջին պահին: Նրա խոսքով` Գագարինի թռիչքից 20 րոպե առաջ հիշել են ամերիկացի Պաուերսի լրտեսական թռիչքի մասին ու որոշել են սաղավարտի վրա ավելացնել «СССР» հապավումը, որպեսզի տիեզերագնացին չշփոթեն դիվերսանտի հետ: Տառերը նկարել են` առանց սաղավարտը Գագարինի գլխից հանելու:

Միաժամանակ տիեզերագնացների համար սաղավարտներ արտադրող «Զվեզդա» գործարանի վետերանները պնդում են, որ հապավումը գրվել է թռիչքից շատ առաջ, նրանք նույնիսկ նշում են, թե ով է գրել հապավումը` ոմն Դավիդյանց: Տիեզերք ուղևորվելուց 2 օր առաջ Յուրի Գագարինն իր կնոջը հրաժեշտի նամակ է գրել, քանի որ չգիտեր, թե որքանով հաջողված կլինի իր թռիչքը: 1961 թվականին այդ նամակը չհանձնեցին հասցեատիրոջը. կարիքը չզգացվեց: Նամակը Գագարինի կնոջը փոխանցեցին 1968 թ-ի մարտի 27-ին: Առաջին տիեզերագնացը զոհվեց ավիավթարից: Գագարինի մահը հանելուկ դարձավ Խորհրդային Միության բնակիչներից շատերի համար, որովհետև մարդիկ չէին հավատում, որ փորձառու տիեզերագնացը կարող էր ավիավթարի զոհ դառնալ։

Русская версия

Լրահոս
0