«Օպերային» Երևանը կամ մի բաժակ թեյ` Օրբելյանի հետ

© Sputnik / Asatur YesayantsЗдание Оперы и балета им. Александра Спендиаряна
Здание Оперы и балета им. Александра Спендиаряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը կանանց միջազգային օրվա առթիվ թեյի էր հրավիրել կին լրագրողներին։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը շրջայց կատարեց թատրոնի բազմահարկ շենքում։

«Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք մշակութային իրադարձություններին, ներկայացնենք մեր երկիրը։ Գաղտնիք չէ, որ հայ արտիստներին գիտի ամբողջ աշխարհը», — լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օրբելյանը` կոչ անելով նրանց ավելի ակտիվ լուսաբանել երկրի մշակութային կյանքը։

Մաեստրոն պատմեց լրագրողներին թատերական շրջանի ծրագրերի մասին։ Ապրիլի ամենավառ իրադարձություններից մեկը կլինի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» պրեմիերան։ Այդ հարցում Օրբելյանին օգնում է նրա ընկերը` իտալացի բեմադրող Պաոլո Միչիկեն, որը վիզուալ անակնկալներ է պատրաստում Սիքստինյան մատուռի որմնանկարների և նկարների տեսքով։ Նախատեսվում է բեմադրել նաև «Կախարդական սրինգ», «Սևիլյան սափրիչ», «Սիրային ըմպելիք» օպերաները։

© Opera and Ballet Theatre of ArmeniaՀրավիրված հյուրերի շարքում էր նաև Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը
Алина Ордян на приеме в театре оперы и балета по случаю международного женского дня - Sputnik Արմենիա
Հրավիրված հյուրերի շարքում էր նաև Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը

Օրբելյանը հայտնեց նաև, որ պատրաստվում են համագործակցել աշխարհի մյուս օպերային թատրոնների հետ։ Արդեն պայմանավորվածություն կա Լիտվայի օպերայի և բալետի թատրոնի հետ, որի հետ համատեղ բեմադրելու են Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Ռիխարդ Վագների «Լոենգրին» և Ջուզեպպե Վերդիի «Էրնանի» օպերաները։ Թատերախումբը կմասնակցի նաև Տորե դել Լագոյում կայանալիք «Պուչինի» փառատոնին։

Օրբելյանը հավաստիացրեց, որ առաջիկայում ակադեմիական թատրոնն ամենաբարձր մակարդակի կհասնի և այն մշակույթի կենտրոն կդառնա ոչ միայն հայ հանդիսատեսի, այլ նաև արտասահմանյան հյուրերի համար։ Նշենք, որ հրավիրված հյուրերի շարքում էր նաև Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։

Русская версия

Լրահոս
0