Հայաստանը բաց է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար

© AFP 2023 / OZAN KOSE Турция
Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը բաց է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար` առանց նախապայմանների։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Հայաստանը միշտ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Թուրքիան հետ է կանգնել համաձայնությունները, պայմանավորվածությունները կատարելու պարտականությունից»,– ասաց Նալբանդյանը։

Նախարարը հույս հայտնեց, որ մի օր Թուրքիայում էլ նույն դիրքորոշումը կունենան և կհարգեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել։

Русская версия

Լրահոս
0