Հակառակորդը կիրառել է «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

© razm.infoНагорный Карабах. НКР
Нагорный Карабах. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցած գիշեր արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը կիրառել է «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ:

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց: Այս մասին տեղեկացնում ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

© nkrmilՀրադադարի խախտման ուղղությունները
Հրադադարի խախտման ուղղությունները 10.03.17 - Sputnik Արմենիա
Հրադադարի խախտման ուղղությունները

Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

 

Լրահոս
0