Արթուր Ալեքսանյանն ըմբիշների վարկանիշի առաջին հորիզոնականում է

© Sputnik / Asatur YesayantsАртур Алексанян
Артур Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային վարկանիշը։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ռիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող Արթուր Ալեքսանյանը կրկին առաջատար է դարձել 98 կգ քաշային կարգում։ Այս մասին հայտնում է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան։

Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանն իր քաշային կարգում զբաղեցնում է երկրորդ տեղը (66 կգ)։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշում ներառվել են նաև հայ ըմբիշներ Վարշամ Բորանյանը (8-րդ տեղ), Կարապետ Չալյանը (12), Մաքսիմ Մանուկյանը (12) և Արսեն Ջուլֆալակյանը (15):

Русская версия

Լրահոս
0