Մալթայում փլուզվել է «Լազուր պատուհանը»

© REUTERS/Darrin Zammit Lupi«Лазурное окно», Мальта
«Лазурное окно», Мальта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մալթայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը` կամարի տեսքով կրաքարի ժայռը, որը հայտնի է որպես «Լազուր պատուհան» և «նկարվել» է «Գահերի խաղ» հայտնի սերիալում, փլվել է։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Մալթայի արևմտյան Գոցո կղզում մարտի 8-ին ուժեղ փոթորկից հետո փլվել է Լազուր պատուհանը՝ 28 մետրանոց կրաքարային կամարը։ Այս մասին հայտնում է «Մոյա պլանետան»` հղում անելով BBC-ին։

Медвежья пещера - Sputnik Արմենիա
Հայաստանյան եզակի քարանձավները կործանվում են

Կամարն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Թեև 2013թ-ին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ Լազուր պատուհանը սկսել է խարխլվել, բայց համարել են, որ փլուզման վտանգ չի սպառնում։

Բնական լանդշաֆտի այդ հուշարձանը ցուցադրվել է մի շարք ֆիլմերում՝ «Գահերի խաղը» սերիալում, Անդրեյ Կոնչալովսկու «Ոդիսականում» (1997), «Տիտանների ճակատամարտը» (1981), «Կոմս Մոնտե Քրիստո» ֆիլմերում (2002):

Տեղի իշխանությունները վերջերս տեղադրել էին նշաններ, որոնք արգելում էին մոտենալ ժայռին, սակայն մարդիկ անտեսել էին այդ նախազգուշացումները։ Զբոսաշրջության նախարար Էդվարդ Զամիտ Լյուիսը խոստովանել է, որ Լազուր պատուհանը զգալի դեր է խաղացել զբոսաշրջության համար, բայց նաև նշել է, որ զբոսաշրջային բիզնեսը կկարողանա հաղթահարել այդ հարվածը։

Русская версия

Լրահոս
0