Սիմոնյան. «ռուսական քարոզչության» մասին լսումները հին երգեր են գլխավորի մասին

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցМаргарита Симоньян
Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հին երգեր` գլխավորի մասին». RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այսպես է բնութագրել ամերիկյան կոնգրեսում «ռուսական քարոզչությանը» նվիրված լսումները։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. ԱՄՆ կոնգրեսի միջազգային հարցերի հանձնաժողովի լսումները` նվիրված «ապատեղեկատվություն տարածելու Ռուսաստանի ջանքերին», ոչ այլ ինչ են, քան «հին երգեր` գլխավորի մասին»։ Նման կարծիք է հայտնել RT հեռուստաընկերության և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Конференция RT Информация, политика, СМИ: формирование нового миропорядка - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենահաջողակ կանանց տասնյակում

Լսումները կայացել են նախօրեին։ Բացի կոնգրեսակնաներից, մասնակցել են նաև Էստոնիայի նախկին նախարար Թոմաս Հենդրիկ Իլվեսը, ինչպես նաև ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Դանիել Բաերը։ Կոմիտեի նախագահ Էդ Ռոյսն իր ելույթում հայտարարել է, որ «Ռուսաստանը գործի է դրել ապատեղեկատվության ու քարոզչության ողջ արսենալը»։

Լսումների մասնակիցներն ապատեղակատվության տարածման մեջ մեղադրել են Sputnik-ին և RT-ին։

«Հին երգեր` գլխավորի մասին»,- լսումներն այսպես է մեկնաբանել Սիմոնյանը։

Լրահոս
0