«Խոստում» ֆիլմում հնչող երգի ամբողջական տարբերակը

© nokinoКадр из фильма "Обещание" о геноциде армян
Кадр из фильма Обещание о геноциде армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Համացանցում հրապարակվել է ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում հնչող երաժշտության ամբողջական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Ամերիկացի երաժիշտ, երգահան Քրիս Քորնելը ներկայացրել է իր նոր երգը, որը հնչում է հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում։ Այս մասին հայտնում է Rolling Stone-ը։

«Ֆիլմը հուզեց ինձ, և ես իմ բոլոր կարողությունները գործադրեցի, որպեսզի գրեմ այս երգը։ Մինչ այդ ես ցեղասպանության մասին ուրիշ ֆիլմեր էլ էի դիտել»,- խոստովանել է Քորնելը։

Տեսահոլովակում նաև կադրեր են ներկայացված ֆիլմից։ «Խոստումը» նկարահանվել է Քըրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։

Քորնելը հայտնել է նաև, որ երգը հասանելի է Apple Music հավելվածի կայքում և երգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Փրկության միջազգային կոմիտեին, որը զբաղվում է հումանիտար ճգնաժամերում հայտնված մարդկանց օգնությամբ:

Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը, իսկ պրոդյուսերը Էրիկ Եսրայլյանը։ Պրեմիերան ԱՄՆ-ում կայանալու է օգոստոսի 21-ին:

Русская версия

Լրահոս
0