Ռար. Հայաստանը թույլ չի տվել ԵՄ-ին ստիպել իրեն կոշտ ընտրություն կատարել

© Sputnik / Asatur YesayantsXI заседание клуба "Валдай"
XI заседание клуба Валдай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը և Մոլդովան ձգտելու են իրենց տնտեսական շահերը զարգացնել Արևելքի հետ, իսկ մշակութային, մարդասիրական կապերն, ինչպես նաև ժողովրդավարությունը՝ Եվրոպայի հետ, կարծում է Ռուս-գերմանական ֆորումի գիտական տնօրեն Ալեքսանդր Ռարը:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայաստանը և Մոլդովան համաձայն չեն Եվրասիական միության և Եվրամիության միջև կոշտ ընտրության հետ, որի առաջ նրանց դնում է Բրյուսելը, ասաց Ռուս-գերմանական ֆորումի գիտական տնօրեն Ալեքսանդր Ռարը Երևանում «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» արտագնա նիստում:

«Հայաստանը և Մոլդովան, այդ երկրների քաղաքական վերնախավը չեն ցանկանում, որ իրենց ստիպեն որոշում կայացնել կամ-կամ-ի միջև», — ասաց Ռարը:

Նրա խոսքով՝ նրանք կձգտեն ուղղորդել իրենց տնտեսական շահերը դեպի Արևելք, իսկ ինչ վերաբերում է մշակութային, մարդասիրական կապերին, ժողովրդավարական արժեքներին, ապա դրանք կզարգանան Եվրամիության հետ, բայց միայն այնքանով, որքանով կցանկանան հայ և մոլդովացի հասարակությունները:

«Դա Լիսաբոնից Վլադիվոստոկ ընկած ընդհանուր տարածք ստեղծելու ճիշտ բանաձևն է, որը վերջ ի վերջո կստեղծվի և առանց որի կայուն Եվրոպան անհնար է», — ասաց Ռարը:

Եվրոպան առանց Եվրասիայի և Ռուսաստանի կայուն չի լինի, և կողմերը պետք է փոխազդեցության ուղիներ գտնեն, կարծում է Ռարը:

Русская версия

Լրահոս
0