Շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել

© Photo : HetqАрмянский военнослужащий
Армянский военнослужащий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցած գիշեր շփման գծի Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ, իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

© nkrmilՀրադադարի խախտման ուղղությունները
Հրադադարի խախտման ուղղությունները 11.03.17 - Sputnik Արմենիա
Հրադադարի խախտման ուղղությունները

Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

 

Լրահոս
0