Ավտոմեքենան այրվել է. կա տուժած

© Sputnik / Asatur YesayantsМЧС Армении
МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մոտակայքում ամբողջությամբ այրվել է մի ավտոմեքենա: Կա տուժած:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մարտի 11-ին, ժամը 04:19-ին քաղաքացի Պինգոլթյանից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ ձորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջրվեժ գյուղից դեպի Սովետաշենի ավտոճանապարհի մոտակայքում (գազալցակայանի մոտակայք)՝ ձորում, այրվում է Opel Astra մակնիշի 34 VN 557 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:59-ին, մարվել՝ 05:05-ին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մեկ տուժած հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

 

Լրահոս
0