Յարոսլավ Լիսովոլիկ. Հայաստանը արտահանման աճով առաջ է անցնում ԵԱՏՄ երկրներից

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցЯрослав Лисоволик
Ярослав Лисоволик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտահանման ցուցանիշների աճը թույլ է տվել Հայաստանին խթանել տնտեսական աճը, կարծում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) տնտեսագետը:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայաստանը լավ արդյունք է ցույց տվել ԵԱՏՄ երկրների շարքում՝ արտահանման աճի առումով, ասաց Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը Երևանում «Վալդայ» ակումբի միջազգային բանավիճային ակումբի «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» արտագնա նիստում:

Иран - Sputnik Արմենիա
Գաբրիելյան. Հայաստանն առաջատար դեր է խաղում Իրան-ԵԱՏՄ բանակցություններում

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրումը գնահատելիս ամենից առաջ հաշվի են առնվելու երկու առանցքային չափանիշներ՝ առևտուրը և ներդրումները. ինչպես են դրանք զարգանում միության երկրների միջև:

«Հայաստանի հետ կապված իրավիճակն ավելի լավ է, քան միության երկրների մեծամասնության մոտ: Նշեմ, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է արտահանման լուրջ աճ՝ առավելապես ԵԱՏՄ երկրներ, առաջին հերթին՝ Ռուսաստան: Այդ դրական գործոնը թույլ է տվել հայկական տնտեսությանը խթանել աճը», — ասաց Լիսովոլիկը:

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ հայկական տնտեսությունը մի շարք ոլորտներում բախվում է բազմաթիվ խնդիրների հետ, այդ թվում՝ արտաքին գործոնների և դրամական փոխանցումների հոսքի նվազման: Արտահանման աճն ինչ-որ առումով փոխհատուցել է բացասական գործոնները, և թույլ տվել Հայաստանին տնտեսական աճ գրանցել անցած տարի, ինչը վատ արդյունք չէ ԵԱՏՄ երկրների համար:

Русская версия

Լրահոս
0