00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. պայմանագրերին հետևելը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքն է

© Sputnik / Asatur YesayantsXI заседание клуба "Валдай". Рубен Сафрастян
XI заседание клуба Валдай. Рубен Сафрастян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ներկա իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կողմերը չեն կարող ընդհանուր լեզու գտնել:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ինչ-որ առումով պահպանողական լինի և պետք է հիմնվի մի շարք պահպանողական արժեքների վրա: Այդ մասին ասաց քաղաքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Վալդայ» ակումբի միջազգային բանավիճային ակումբի «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» արտագնա նիստում: Նրա խոսքով՝ պետք է հետևել այն համաձայնագրերին, որոնք Հայաստանն արդեն ստորագրել է:

XI заседание клуба Валдай - Sputnik Արմենիա
Նաումկին. հայկական սփյուռքը կարող է հաշտեցնել Ռուսաստանին և ԱՄՆ-ին

«Այդ առումով, ես սխալ եմ համարում Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելը՝ կոմպլեմենտարիզմի տեսանկյունից: Մյուս կողմից, մենք արդեն ստանձնել ենք պարտավորություններ, ստորագրել ենք համաձայնագրերի մի ամբողջ համակարգ, որոնք վերաբերում են տնտեսական, ռազմաքաղաքական հարաբերություններին: Այդ պայմանագրերին հավատարիմ մնալն արտաքին քաղաքականության կարևոր հիմքն է: Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է հրաժարվի այն ավանդական խնդիրներից, որոնց հետ մենք բախվել ենք. դա Հայոց ցեղասպանության ճանաչումն է, փոխհատուցում ստանալը», — ասաց քաղաքագետը:

Սաֆրաստյանը կարծում է, որ եթե այդ հարցերը ճիշտ ներկայացնել, ներկայացնել այն լեզվով, որն ընդունելի է ժամանակակից աշխարհում, ապա դրանք կօգնեն լուծել ազգային անվտանգության խնդիրները:

«Հայերը ցեղասպանություն ապրած ժողովուրդ են և ունեն երկու հարևաններ, որոնք փորձում են ճնշում գործադրել: Իսկ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Դա անվտանգության հարց է: Մեզ համար դա կարևորագույն խնդիր է: Մեր ազգային արտաքին քաղաքականությունը հիմնված է ավանդական արժեքների վրա, և դա կնպաստի մեր անվտանգության ուժեղացմանը», — ասաց արևելագետը:

Սաֆրաստյանի կարծիքով՝ հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Արցախի խնդիրները:

«Թեև ես դիվանագետ չեմ և չեմ տիրապետում իրավիճակի բոլոր նրբություններին ու մանրամասներին, սակայն իմ կարծիքով՝ պետք է փոխել ղարաբաղյան խնդրի լուծման փիլիսոփայությունը: Ներկայում գործող փիլիսոփայությունը ձևավորվել է 90-ականների սկզբին: Հիմքում ընկած է այն մոտեցումը, որ հակամարտությունը կարելի է կարգավորել, եթե երկրները գտնեն ընդհանուր լեզու և շահեր», — ասաց նա:

Սաֆրաստյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը ոչ մի կերպ թույլ չի տալիս կողմերին ընդհանուր լեզու գտնել, քանի որ կողմերից մեկը փորձում է անընդհատ ճնշում գործադրել, ուժ կիրառել: Այս պայմաններում բանակցություններն անհնար են:

Русская версия

Լրահոս
0