Անձրևներն առջևում են

© Asatur YesayantsДождливая погода
Дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 12-ի գիշերից սկսած տեղումնառատ եղանակ է սպասվում հանրապետության տարածքում: Լեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, բայց սպասվում է տեղումնառատ եղենակ: Մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 12-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Русская версия

Լրահոս
0