00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առատ անձրևների դեպքում Երևանին ջրհեղեղ է սպառնում

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցПоследствия тайфуна "Гони" во Владивостоке
Последствия тайфуна Гони во Владивостоке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե տաք գարնանային եղանակին նաև անձրևներն ավելանան, Երևանում ջրհեղեղի վտանգն էապես կմեծանա: Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանը:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի հարավային մարզերում ջրհեղեղի վտանգ այլևս չկա, քանի որ ձյունն ամբողջությամբ հալվել է, բայց հյուսիսում՝ Արթիկում, Թալինում վտանգը դեռ առկա է: Վտանգված է նաև մայրաքաղաք Երևանը, հատկապես, որ մայրաքաղաքը շրջապատող բարձունքներում ձյունը դեռ նոր է սկսում հալվել:

Եթե ձյան հալոցքին առաջիկայում ավելանան նաև անձրևները, գիտնականը չի բացառում, որ Երևանում հեղեղումներ լինեն:

Трахел Варданян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արմաշի լճերի ու Երևանի մառախուղի կապը

«Մեր ջրատարերը, սելավատարերը որքան էլ մաքրված ու տեխնիկապես ճիշտ կառուցված լինեն, (իսկ դրանց մի մասը սխալ է կառուցված) ի վիճակի չեն հավաքել ու քաղաքի փողոցներից հեռացնել ամբողջ ջուրը»,- ասաց գիտնականը:

Հիմնական պատճառն, ըստ նրա, այն է, որ քաղաքը մեծացել է, ջրի քանակը կոյուղում՝ ավելացել, բայց ջրատար համակարգերը մնացել են նախկինը: Որպես ասվածի ապացույց, Թրահել Վարդանյանը հիշեցնում է առատ անձրևների ժամանակ փողոցներում ու դիտահորերի մեջ կուտակված ջուրը, որը, նրա խոսքով, ՙգնալու տեղ չունի՚:

Լրացուցիչ խոչընդոտներ կարող է առաջացնել նաև փակված Գետառը, որը ժամանակին քաղաքի միջով հոսող բաց հեղեղատարի նշանակություն ուներ:

Գոյություն չունի նաև Երևանի երբեմնի ջրահավաք ավազանը, որտեղ պետք է կուտակվեին շրջակա բարձունքներից դեպի քաղաք հոսող ջրերը:

Երևանի Ավան համայնքում ժամանակին կար ճահճացած լճակ, ինչն էլ հենց ջրահավաք նշանակություն ուներ քաղաքի համար: Այսօր լիճն այլևս չկա:

© Sputnik / Asatur YesayantsԹրահել Վարդանյան
Траел Варданян  - Sputnik Արմենիա
Թրահել Վարդանյան

«Չորս-հինգ տարի առաջ գնացինք, չէինք գտնում այդ տարածքը: Քարտեզով, սխեմայով մի կերպ գտանք նախկին լճի տեղը: Դա, ըստ էության լիճ չէր, ուղղակի լճի նման տարածք էր, ոտեղ անհրաժեշտության դեպքում ջուրը պետք է կուտակվեր: Իսկ եթե շատ կուտակվեր ու տեղ չմնար, նաև բետոնե ջրանցք կար կառուցված, որով ավելցուկային ջրերը պետք է հոսին դեպի Հրազդան գետ: Այսօր այս ամենը գոյույուն չունի»,- պատմեց Վարդանյանը:

Լիճը վերականգնել այլևս հնարավոր չէ, քանի որ դրա տեղում արդեն բնակելի թաղամաս է կառուցվել: Իսկ ջրանցքի վերականգնման հնարավորություն գիտնականը տեսնում է, եթե միայն քաղաքային իշխանությունները ցանկանան կանխել Երանին սպառնացող ջրհեղեղի վտանգը:

 

Լրահոս
0