Ծառուկյան. «Ոչ մեկին «խաթր անելով» ընտրություն չկատարեք»

© Sputnik / Asatur YesayantsДевятый съезд партии Процветающая Армения. Гагик Царукян
Девятый съезд партии Процветающая Армения. Гагик Царукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշտարակում քարոզարշավ իրականացնեղ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հավաքվածներին կոչ արեց հավատալ ոչ թե խոսքերին, այլ մարդու կատարած գործին:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Խորհրդարանական ընտրություններին պատրաստվող «Ծառուկյան» դաշինքն այսօր Աշտարակում էր։ Դիմելով հավաքվածներին` դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է. «Ասե՛լ ենք թոշակները բարձրացնելու ենք, բարձրացնելու ենք, ո՞վ է կասկածում: Բանկի տոկոսները իջեցնելու ենք, պետք է այն լինի 2-5 տոկոս: Այսօր բոլորդ վարկի տակ եք չէ՞, այն էլ մի տանից 2-3 հոգի, դրա համար առողջացման ծրագիր է պետք, որ ժողովուրդը կարողանա շնչել: Աշխատող, բերք ու բարիք ստեղծող ժողովրդին պետք է չխեղդել, չցավեցնել»:

Ծառուկյանը նշեց, որ թոշակների բարձրացումը, արագաչափերի սահմանափակումը, փոքր ու միջին բիզնեսին հարկերից ազատելը լինելու է իրենց առաջին որոշումը: «Ձեզնից մեկն եմ, ձեր դրության մեջ մտնում եմ: Մարդ պետք է ժողովրդին սիրի, որ ժողովրդի համար լավ բան անի»,-ասաց նա:

Դիմելով ժողովրդին՝ Ծառուկյանը հորդորեց, ոչ մեկին «խաթր անելով» ընտրություն չկատարեն։

 

Լրահոս
0