Գարնանային արձակուրդ դպրոցականների համար

© Sputnik / Asatur YesayantsШкола
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դպրոցականների գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 20-ից։ Ինչպես միշտ, առաջին դասարանցիներն ավելի երկար ժամանակ կհանգստանան։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից կսկսվի գարնանային արձակուրդը։

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:

Русская версия

 

Լրահոս
0