Հայաստանի հավաքականը կխաղա Իրանի հետ

© Sputnik / Asatur YesayantsСборная Армении по футболу
Сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Իրանի ֆուտբոլի հավաքականները ընկերական խաղ կունենան Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայաստանի և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականները հունիսի 6 —ին ընկերական հանդիպում կունենան, տեղեկացնում է «Varzesh3.com»-ը:

«Իրանի հավաքականը հունիս ամսին նախատեսում է ուսումնամարզական հավաք անցկացնել Երևանում: Հավաքի շրջանակներում թիմը ընկերական խաղ կունենա Հայաստանի հավաքականի հետ: Խաղը նախատեսված է հունիսի 6-ին», — հայտնում է աղբյուրը:

Մինչ այդ, հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կունենա մեկ այլ երկրի` Սենթ Քիսթ և Նևիսի թիմի հետ:

Русская версия

Լրահոս
0