Հնարավոր է` Ռուսաստանում գործի քաղաքացիության ստացման նոր սկզբունք

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցВиды Москвы и Кремля
Виды Москвы и Кремля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանում հնարավոր է քաղաքացիություն ստանալու նոր սկզբունք գործի՝ հիմնված «արմատների իրավունքի» վրա:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Պետդումայի ազգությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուսլան Բալբեկն այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Ռուսաստանում կարող է քաղաքացիություն ստանալու նոր սկզբունք սահմանվել:

LIVE: Ситуация в аэропорту Звартноц. пассажиры проходят регистрацию - Sputnik Արմենիա
Որոշման ընդունման հենց առաջին օրը ներքին անձնագրով ՀՀ է ժամանել 27 ՌԴ քաղաքացի

Դա նախատեսող օրենքի նախագիծն արդեն հավանության է արժանացել ազգությունների հարցերով հանձնաժողովի կողմից:

«Այդ օրենքի ընդունման դեպքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն կարող են ստանալ ոչ միայն արյան, ազգության, այլև՝ արմատների սկզբունքով: Հիմնական չափանիշը կլինի ռուսերենի իմացությունը։ Որպես հիմք կարող է ընդունվել նաև Խորհրդային միության և Ռուսական կայսրության տարածքների հետ կապը»,- ասել է Բալբեկը:

Նրա խոսքով` ռուսական քաղաքացիության ձեռքբերման հեշտացված ընթացակարգի իրավունք կստանան ռուսերենին տիրապետողները, ժամանակին ԽՍՀՄ-ի կամ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնող հետխորհրդային տարածքի երկրների բնակիչները:

Русская версия

Լրահոս
0