Փորձագետ. Հայաստանը պետք է աշխարհին ցույց տա իր դերը տարածաշրջանային կոնֆլիկտներում

© Sputnik / Asatur YesayantsXI заседание клуба "Валдай". Армен Петросян
XI заседание клуба Валдай. Армен Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանը պետք է ներկայացնի իր դիրքորոշումները, այդ ժամանակ և գերտերությունները նրան ավելի մեծ դեր կհատկացնեն տարածաշրջանային խնդիրներում։ Այսպես է կարծում արաբագետ Արմեն Պետրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայաստանը համաշխարհային հանրությանը պետք է ցույց տա, որ ինքը կարող է կարևոր դերակատարում ունենալ տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ, Sputnik Արմենիային ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը` ամփոփելով Երևանում կայացած «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի արտագնա նիստը։

«Եթե վերցնենք տարբեր տարածաշրջանային կոնֆլիկտներ, ապա Հայաստանն, այսպես, թե այնպես, ներգրավված է դրացում։ Էլ չեմ խոսում արցախյան խնդրի մասին, որտեղ մենք հատուկ առաքելություն ունենք։ Սիրիայի և Իրաքի կոնֆլիկտների կարգավորման հարցում Հայաստանը ոչ ակտիվ, բայց կարևոր դերակատարում ունի։

самолет Ил-76 с гуманитарным грузом для Сирии - Sputnik Արմենիա
Մարդասիրական բեռով երկրորդ ինքնաթիռը Հայաստանից ուղևորվեց Սիրիա

Օրինակ` մենք Սիրիայում ունենք մեծ համայնք, արաբական այդ երկրի հետ պատմականորեն կապված ենք և լավ հարաբերություններ ունենք։ Հենց դրանում արդեն ի հայտ է գալիս մեր դերակատարումը»,-ասաց արաբագետը։

Նրա խոսքով` հայկական կողմն իր ներդրումն է ունենում խնդրի կարգավորման հարցում, հատկապես, սիրիական ճգնաժամի հետ կապված` ուղարկելով այնտեղ հումանիտար օգնություն, նաև բարձրացնելով սիրիահայերի խնդիրը միջազգային հարթակներում։

Ըստ Պետրոսյանի` Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, կապող օղակ կարող է դառնալ ԵԱՏՄ-ի և տարածաշրջանի մյուս խաղացողի` Իրանի հետ։ Բացի այդ` Հայաստանը կարող է նաև կապել Եվրոպան ու Իրանի հոտ։ Այնպես որ, մեր երկիրն, այս կամ այն կերպ, կապ ունի տարածաշրջանային բոլոր խնդիրների հետ։

Փորձագետը վստահ է, որ փոքր երկրները պետք է գիտակցեն իրենց կշիռն ու ակտիվորեն ցույց տան իրենց դերը տարածաշրջանում։

Русская версия

Լրահոս
0