Քիմ Քարդաշյանը` սպիտակ զգեստով և շրթունքին ամրացված օղակով

© ElleКим Кардашьян
Ким Кардашьян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քիմ Քարդաշյանը պարգև է հանձնել «Իրական աշխարհ» շոուի ստեղծող Ջոնաթան Մյուրեյին և նրա ընկեր Հարվի Ռիզին։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Ոճի արմատական փոփոխություն, դեպրեսիա և շուրջ կես տարվա մեկուսի կյանք` փարիզյան կողոպուտից հետո, Քիմ Քարդաշյանի մասին գրում է Elle-ը ` հիշեցնելով 2016թ-ի հոկտեմբերին տեղի ունեցած դեպքը, երբ հեռուստաաստղին կողոպտել էին Փարիզում։

«Երևում է` աստղը վերջապես հաղթահարել է սթրեսը և պատրաստ է վերադառնալ նորմալ կենսակերպին», — գրում է հրատարակությունը։

Քանյե Ուեսթի կինը կես տարվա մեջ առաջին անգամ աշխարհիկ միջոցառման է մասնակցել` Beverly Wilshire հյուրանոցում ներկա լինելով Family Equality Council's արարողությանը։

Քիմը նույնիսկ բեմ է բարձրացել, բոցավառ ելույթ է ունեցել ԼԳՏԲ հանրության օգտին և բյուրեղապակե արձանիկ հանձնել Ջոնաթան Մյուրեյին և Հարվի Ռիզին։

Միջոցառման համար Քարդաշյանն ընտրել է սպիտակ զգեստ Rick Owens-ից` կերպարը լրացնելով խոշոր ականջօղերով և շրթունքին ամրացված մետաղական օղակով։

Լրահոս
0