Յուլիա Սամոյլովան` «Եվրատեսիլի» մասին. «Մայրս ինձ հետ էր երազում»

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПевица Юлия Самойлова
Певица Юлия Самойлова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Յուլիա Սամոյլովան, որը Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում, պատմել է, որ ամբողջ կյանքում երազել է նման հնարավորության մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2017» մրցույթի ռուսաստանցի մասնակից Յուլիա Սամոյլովան մանկուց երազել է մրցույթի մասին և անսահման երջանիկ է, որ իրեն նման հնարավորություն է ընձեռվել, այդ մասին երգչուհին պատմել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Առաջին ալիքն ավարտել է կատարողների և երգերի ներքին մրցութային ընտրությունը «Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթում և որոշել` Կիևում Ռուսաստանը կներկայացնի Սամոյլովան, որի Flame Is Burning սիրո մասին երգը «մեծ տպավորություն է թողել»։

«Ես անսահման երջանիկ եմ, որ մասնակցելու եմ այդ մրցույթին։ Ժամանակին ես հեռուստացույց էի դիտում և ինձ պատկերացնում բեմի վրա։ Մայրս երազում էր ինձ հետ, հենց նա էլ ինձ ներշնչեց, որ նման բան ինձ հետ էլ կլինի, և ահա եղավ։ Շոկի մեջ եմ, մինչև հիմա չեմ կարողանում գիտակցել, որ դա տեղի է ունենում ինձ հետ։ Ես երջանիկ եմ», — ասել է Սամոյլովան։

Երգի հեղինակը Յուլիան չէ, սակայն նա վստահեցրել է, որ այն շատ հոգեհարազատ է իրեն։

Русская версия

Լրահոս
0