00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փակ մուտքը բացում է դժբախտության դուռը

© Sputnik / Asatur Yesayants Школа
Школа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայել բնական աղետներին, և ի՞նչ դասեր ենք քաղել 1988-ի երկրաշարժից: Դպրոցների փակ մուտքերը արտակարգ իրավիճակներում կարող են ճակատագրական լինել երեխաների համար:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Աննա Հարությունյան. 1988թ-ին Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ըստ ԱԻՆ վիճակագրական տվյալների, զոհերի 9,3 և տուժածների 26,7%-ը երեխաներ են եղել, ավերվել է 84 դպրոց և 90 մանկապարտեզ: Դեռ 1988-ին շատ դպրոցների տնօրեններ նկատողություններ ստացան, որ փակել էին դռներն ու թույլ չէին տվել երեխաներին դպրոցներից դուրս գալ: Աղետից երեք տասնամյակ հետո մայրաքաղաքում փորձեցինք պատահականության սկզբունքով այցելել մի քանի դպրոցներ և պարզել` դասապրոցեսի սկիզբն ազդարարող զանգից հետո դռները բանալիներով փակվում են, թե՞ ոչ:

Учащиеся на уроке информатики - Sputnik Արմենիա
Երևանի դպրոցներ և մանկապարտեզներ հաճախող սիրիահայ երեխաների թիվը գերազանցում է 560–ը

Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց այցելության ժամանակ դասերը դեռ ավարտված չէին: Դպրոցի մուտքի երկաթե դուռը բանալիով փակ էր, տևական ժամանակ դռան թակոցներին ներսից չէին արձագանքում, բայց մեր համառությունը ի վերջո արդյունք տվեց, մեզանից հետո դռանը մոտեցած աշակերտներից մեկը ցույց տվեց դուռն ավելի ուժգին թակելու իր տարբերակը:

Շևչենկոյի անվան դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դռները բաց թողնելու անհրաժեշտություն չի տեսնում: «Ճիշտն ասած, դպրոցը շատ դռներ չունի, ժամանակի ընթացքում դրանք փակվել են, մնացել է մուտքի հիմնական դուռը և ևս մեկը՝ դպրոցի հետևի մասում, որը անհրաժեշտության դեպքում տնտեսվարը կբացի: Բայց առհասարակ, երբ դասերը սկսվում են. դռները աշխատում ենք փակ պահել»,- ասաց նա:

Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց այցելեցինք դասերի ավարտին, երբ աշակերտներն արդեն դուրս էին գալիս դպրոցից: Աշակերտների մի մասն ասաց, որ դասերի ընթացքում դպրոցից դուրս գալու համար նախապես պետք է դիմեն ուսուցիչներին, մյուս մասը՝ որ դպրոցի գլխավոր մուտքը հիմնականում բաց է լինում:

Гоар и Ольга - Sputnik Արմենիա
Սպիտակի երկրաշարժի հետքերով. ռուս կինը 28 տարի փնտրում էր հայ ընկերուհուն

«Մենք դպրոցի դռները բաց ենք թողնում, ընթացքում հնարավոր է` մի քանի րոպեով փակենք տվյալ պահին դպրոցում ստեղծված ինչ-որ իրավիճակից ելնելով, բայց կարգավորելուն պես բացում ենք: Առաջին հարկում ունենք նաև պահեստային դռներ, որոնք պարզապես հրելով հնարավոր է բացել»,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը, ով նաև մեծ ոգևորությամբ պատմեց, որ փետրվարի 20-ին, դպրոցում տեղի է ունեցել հենց աշակերտների տարհանման ուսումնավարժանք:

Տպավորիչ պատասխաններ լսեցինք նաև Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտներից: Նրանցից ոմանք մանրամասն պատմեցին արտակարգ իրավիճակներում վարվեցողության կանոնների մասին և մեզ հուշեցին փրկարար ծառայության հեռախոսահամարը: Աշակերտներն ասացին, որ դպրոցի հիմնական մուտքը բաց է, իսկ լրացուցիչ դռները՝ փակ, որ երեխաները դասից փախչել չկարողանան: Դպրոցում կան անվտանգության աշխատակիցներ, ովքեր էլ անհրաժեշտության դեպքում բացում են դռները: Այս դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանն ասաց, որ իրենց դպրոցի մուտքի հիմնական դուռը միշտ բաց է: «Ունենք նաև կողմնակի դռներ, որոնք նախատեսված են հենց արտակարգ իրավիճակների համար, դրանք փակ վիճակում են, բայց յուրաքանչյուր հարկի տեխնիկական աշխատողներն ունեն դրանց բանալիները: Իրենք գիտեն, թե ինչպես պետք է նման իրավիճակներում արագ բացեն դռները և կազմակերպեն երեխաների տարհանումը»,- ասաց տնօրենը:

Այս թեմայով զրուցեցինք նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Թերեզա Դիլբարյանի հետ, ով ասաց, որ հրդեհային անվտանգության կարևոր կանոններից է, որ դպրոցների դռները պետք է ամբողջ ուսումնական գործընթացի ժամանակ բաց լինեն:

«Ինչ վերաբերում է պահեստային դռներին դրանք կարելի է ներսից շատ սիմվոլիկ փակել, որ մոտեցողը կարողանա հեշտությամբ բացել ու դուրս գալ: Առհասարակ, երբ խոսում ենք տարհանման մասին, առաջնային և երկրորդական դռներ չկան, ցանկացած դուռ և նույնիսկ պատուհան տարհանման ուղի է»,- ասաց Թերեզա Դիլբարյանը:

Տիկին Դիլբարյանը խնդիր է համարում նաև ճաղավանդակներով փակված պատուհանները, հատկապես առաջին հարկերում, որտեղ, որպես կանոն, պարապում են տարրական դասարանների աշակերտները: Մեր զրուցակիցը պատմեց, որ ինքը դպրոցներում հաճախ է նկատում նաև տարհանման ուղիների արգելափակման դեպքեր, երբ միջանցքներում ուղեգորգեր և ծաղկամաններ են տեղադրում, կամ դռների վերևում լուսավորող սարքեր, ժամացույցներ կամ նկարներ են կախում:

Լրահոս
0