ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, ըստ որոնց՝ Իրանի հավաքականը նախատեսում է հունիսին հավաք անցկացնել Երևանում և ընկերական հանդիպում ունենալ Հայաստանի ազգային թիմի հետ:
Armsport.am-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացել է, որ պայմանավորվածություն, անգամ բանակցություններ չկան այդ հարցով:
Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Սենթ Քիթս և Նևիսի հետ: