Ջրառատի հերթական միջադեպը սկսվել է դպրոցից

© MetronewsПистолет
Пистолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր ևս մեկ միջադեպ է գրանցվել, դարձյալ` Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքի հետ կապված: Վիճաբանությունը սկսվել է գյուղի դպրոցում աշակերտների միջև, միջամտել են մեծահասակները, հնչել են կրակոցներ։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր հնչած կրակոցների մասին ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ վիճաբանող կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, որը նրանից փորձել են վերցնել:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում կրակոց է արձակվել: Երեք հոգի մարմնական վնասվածք է ստացել, մեկը՝ ոտքի հրազենային վնասվածք, մեկի մոտ` կտրող ծակող-գործիքով պատճառված վնասվածք, մեկն էլ ունի ձեռքի կոտրվածք: Երեք քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Ոստիկանության ծառայողները միջամտել են, ինքնաձիգն առգրավվել է, կատարվում են համապատասխան միջոցառումներ, իրավիճակը վերահսկում են ոստիկանության աշխատակիցները:

Новый политический союз Дашинк. Вардан Осканян, Сейран Оганян и Раффи Оганесян - Sputnik Արմենիա
Զինված հարձակում` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա

Միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև «ՕՐՕ» դաշինքը: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով` Ջրառատ գյուղի ՀՀԿ կառույցի ներկայացուցիչները զինված հարձակվել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա: Ըստ դաշինքի հաղորդագրության` վիճաբանության հետևանքով կան վիրավորներ:

Մարտի 12-ին ևս «ՕՐՕ» դաշինքի քարոզարշավի ժամանակ Ջրառատ գյուղում ևս մեկ միջադեպ էր գրանցվել Ջրառատի գյուղապետի անձանց և դաշինքի համակիրների միջև:

Ըստ դաշինքի տարածած տեղեկատվության` դաշինքի համակիրներից մեկի ուղղությամբ ատրճանակ էին ուղղել:

Միջադեպի հետևանքով 5 անձ բերման էր ենթարկվել, 1-ը ներկայացել էր կամավոր: Բոլորն ազատ են արձակվել:

Русская версия

Լրահոս
0