Փորձագետ. Պուտին-Սարգսյան հանդիպման առանցքում արցախյան կարգավորումն է

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин встретился с президентом Армении С. Саргсяном
Президент РФ В. Путин встретился с президентом Армении С. Саргсяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչքան Հայաստանը տրամադրված լինի փոխզիջումների Արցախի հարցում, այնքան միջազգային հանրությունը հանդուրժող կլինի խորհրդարանական ընտրությունների խախտումների նկատմամբ, կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Մոսկվայում կայանալիք Պուտին-Սարգսյան հանդիպման առանցքում արցախյան կարգավորման թեման է լինելու, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Մոսկվայում կլինի մարտի 14-15-ը։ «Կարծում եմ` նրանց քննարկման հիմնական թեման կլինի արցախյան կարգավորումը, քանի որ հարցի նկատմամբ ակտիվություն է նկատվում ինչպես ֆրանսիացիների, այնպես էլ ամերիկացիների կողմից։ Հանդիպման ընթացքում կողմերը կփորձեն բանակցությունների շարունակման մասին նախնական ինչ-որ համաձայնության գալ»,-ասաց Հակոբյանը։

© Sputnik / Asatur Yesayants Վիգեն Հակոբյան
Виген Акопян  - Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյան

Այսքանով հանդերձ, ըստ քաղտեխնոլոգի, խնդրի շուրջ նոր առաջարկություններ չկան, և բոլոր խոսակցությունները պտտվում է հայտնի «Մադրիդյան սկզբունքների» շուրջ։

«Բոլորին է հայտնի, որ ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ Ռուսաստանը դոմինանտ դիրք ունի։ Եվ հենց այնտեղ են կատարվելու բոլոր «ճշգրտումները»,-նշեց Հակոբյանը։

Քաղտեխնոլոգի կարծիքով պայմանավորվածությունները վերաբերելու են հետընտրական քաղաքականությանը։ Սակայն ընտրական փուլում տարբեր կողմերից մեր երկրի հանդեպ վերաբերմունքը կախված է նաև փոխզիջման մեր պատրաստակամությունից։

Русская версия

Լրահոս
0