Սերժ Սարգսյանը՝ ՀԱՊԿ երկրներին. «Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն»

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցПрезидент Республики Армения Серж Саргсян
Президент Республики Армения Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քննադատել է ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ՝պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից:

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ նա ելույթ է ունեցել՝ անդրադառնալով նաև ՀԱՊԿ թեմային:

Նախագահը նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում դեռևս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ»: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչև ռազմական համագործակցություն:

«Շարունակելով այս թեման` չեմ կարող չնշել, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում Կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ նախորդ տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մշակման ընթացքում Հայաստանն առաջնորդվում էր դաշնակցային փոխգործակցության և շարունակականության սկզբունքներով Կազմակերպության հետագա զարգացման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության արդի մարտահրավերները:

Президенту Республики Армения С. Саргсяну присвоено звание почетного доктора МГИМО - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահ. Պատերազմը խնդրի լուծման ուղի չէ

Նախագահի խոսքով՝ հենց այս մտայնությամբ Հայաստանը սահմանեց հավակնոտ նպատակ` ավարտին հասցնել մինչև 2025 թվականը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները, և դա հաջողվեց: Անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում ընդունված ՀԱՊԿ ռազմավարությունում ամրագրվեցին Կազմակերպության զարգացման հետագա ուղենիշները համագործակցության բոլոր «հիմնական ուղղություններով:

Սարգսյանն ընգծել է նաև այն, որ Կազմակերպության երևանյան գագաթնաժողովում պետությունների ղեկավարների կողմից ընդունվեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման անթույլատրելիության վերաբերյալ:

Русская версия

Լրահոս
0