Հայ գեղեցկուհին Արցախը կներկայացնի Իսպանիայում անցկացվող գեղեցկության մրցույթում

© FB profile Шушан Ерицян
Шушан Ерицян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսին Իսպանիայում կանցկացվի Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017 մրցույթը, որում Արցախը կներկայացնի Շուշան Երիցյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Արցախցի գեղեցկուհի Շուշան Երիցյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնել է, որ ջանք ու եռանդ չի խնայի` Իսպանիայում անցկացվող գեղեցկության մրցույթում Արցախն ըստ արժանվույն ներկայացնելու համար։

Նա հպարտությամբ է հայտնել, որ մայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017-ում առաջին անգամ կներկայացվի Արցախի Հանրապետությունը։

«Ինչ խոսք, անասելի պատասխանատու և որոշիչ քայլ է Ազատ ու Անկախ Արցախը ներկայացնել միջազգային հարթակում, ջանք ու եռանդ չենք խնայելու մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելու և, ինչու ոչ, լավագույն արդյունքներով վերադառնալու համար»,- գրել է գեղեցկուհին։

Լրահոս
0