Էլեկտրաէներգիա` գազի դիմաց. «Գազպրոմը» նախատեսում է առաքումներ կատարել Հայաստանից Իրան

© Sputnik / Тарас Литвиненко / Անցնել մեդիապահոցГазохранилище
Газохранилище - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանը ծրագրում է հայ գործընկերների օգնությամբ էլեկտրաէներգիա մատակարարել Իրան` փոխանակման կարգով։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. «Գազպրոմը» նախատեսում է գործարքներ կատարել Հայաստանի Հրազդանի ՋԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի միջոցով, լրագրողներին հաղորդել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը։

«Հայկական կողմը նախատեսում է 2018թ-ին կառուցել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, դա մեզ թույլ է տալիս փոխանակման գործողություններով էլեկտրաէներգիա արտահանել իրանական շուկա», — ասել է Միլլերը։

Միլլերը հաղորդել է նաև, որ «Գազպրոմի» կողմից մշակվել է գազային ոլորտի զարգացման սխեմա մինչև 2030թ-ը։ Փաստաթուղթը ներկայացվել է հանրապետության կառավարությանը, ընկերությունում ակնկալում են, որ դրա քննարկումը կսկսվի այս տարի։

Միլլերը նաև նշել է, որ ընկերությունն ապահովում է Հայաստանի հուսալի գազամատակարարումը` չնայած նրան, որ կապույտ վառելիքը Հայաստան է առաքվում Վրաստանի տարածքով։

Русская версия

Լրահոս
0