Հայաստանն Իրանին առաջարկում է ստեղծել ներմուծող և արտահանող համատեղ ընկերություն

© AravotФлаги Ирана и Армении
Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թեհրանում կայացած խորհրդակցությունների ընթացքում հայկական պատվիրակությունն առաջարկել է համատեղ ներմուծող և արտահանող ընկերություն ստեղծել, իրանական կողմը ողջունել է առաջարկը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Մարտի 12-14-ը Թեհրանում անցկացվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ հերթական խորհրդակցությունները: 

Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համաձայնագրի նախագծի տեքստը, ինչպես նաև Համաձայնագրին կից այն ապրանքների ցանկերը, որոնց համար կողմերը առաջարկում են կիրառել սակագնային արտոնություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը:

Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Իրանը քաղաքական ու տնտեսական առումով հենվում է Հայաստանի վրա

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով տեսանելի ապագայում ստորագրել նշված ժամանակավոր համաձայնագիրը:

Թեհրանում անցկացված խորհրդակցությունների ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ՝ Մոջթաբա Խոսրոթաջի և ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալի Աքբար Մեհրֆարդի հետ:

Հանդիպումների ընթացքում իրանական կողմին առաջարկվել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն, որը կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ իրանական ապրանքների արտահանմանը: Իրանական կողմը ողջունելով ներկայացված գաղափարը, առաջարկել է քննարկել իրականացման հնարավոր մեխանիզմները:

Русская версия

Լրահոս
0