Սարգսյան. ՌԴ–ի հետ հարաբերությունները կենսական են Հայաստանի համար

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իսպանական EFE պարբերականին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության կարևորության մասին։

Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական կարևոր գործընկերներից մեկն է։ Ռուսաստանի հետ Հայաստանը նաև ունի խորը ռազմատեխնիկական համագործակցություն։ Այս երկիրը մեծ շուկա է հայկական ապրանքների համար, որտեղ հայերին լավ են ճանաչում, և որտեղից Հայաստան բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս։

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մենք պատմականորեն կապված ենք այդ երկրի հետ։ Ռուսաստանի հետ կապը կենսական նշանակություն ունի մեզ համար, և մենք ուզում ենք ընդլայնել և խորացնել համագործակցությունը»,-ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը փոքր երկիր է, որը չի գերագնահատում իր հնարավորությունները։

 

Լրահոս
0