«Երկիր ծիրանի»` Զարուհի Փոստանջյանի նոր կուսակցությունը

© Sputnik / Асатур Есаянц Заруи Постанджян
Заруи Постанджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժառանգություն» կուսակցությունից հեռացած Զարուհի Փոստանջյանի հիմնած կուսակցությունը կկոչվի «Երկիր ծիրանի»:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Այսօր հրավիրած առաջին համագումարում «Ժառանգություն» կուսակցությունից հեռացած Զարուհի Փոստանջյանը հայտարարեց նոր քաղաքական պլատֆորմ ստեղծելու մասին: Նրա հիմնադրած կուսակցությունը կկոչվի «Երկիր ծիրանի»:

Заруи Постанджян - Sputnik Արմենիա
Զարուհի Փոստանջյանն այլևս ժառանգական չէ

Պատգամավորը չի շտապում բացել փակագծերն ու չի ասում, թե ովքեր ներառված կլինեն «Երկիր ծիրանի» կուսակցությունում:

«Հայտնիներն էլ կլինեն ոչ հայտնիներն էլ, բայց յուրաքանչյուրն իր բնագավառում հայտնի կլինի», — ասաց նա և հավելեց, որ նորաստեղծ կուսակցության անդամների շարքում ընդգրկված են նաև «Ժառանգության» ներկայացուցիներ:

Խոսելով կուսկացության ֆինանսավորման մասին՝ Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ սփյուռքի մեր հայրենակիցները պատրաստ են իրենց աջակցություն ցույց տալ:

Նա ներկայացրեց երեք դրոշներ՝ Արցախի, Հայաստանի և Արևմտյան Հայաստանի, որոնց ներկայացուցիչներն էլ աջակցում են նորաստեղծ կուսակցությանը:

Զարուհի փոստանջյանը հայտարարեց, որ կուսակցության հիմնադրման օրը պատահական չէ ընտրված. տարիներ առաջ այս օրը Սողոմոն Թեհլերյանը իր ծրագիրը կյանքի կոչեց և սպանեց Թալեաթին:

Լրահոս
0