Արցախը պատասխան գործողությունների է դիմում անհրաժեշտության դեպքում

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащий армянской армии на боевом посту
Военнослужащий армянской армии на боевом посту - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1890 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 630 կրակոց։

Լրահոս
0