00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր հուշահամալիր` Ստեփանակերտի «Կոբրա» բլրի վրա

© AFP 2024 / KAREN MINASYAN / AFPГород Степанакерт. Нагорный Карабах
Город Степанакерт. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեփանակերտի Հայկավան թաղամասում՝ Կրկժանի հարևանությամբ՝ պատերազմի տարիներից հայտնի «Կոբրա» անունով բլրի վրա, հայ ազգի գոյատևման պայքարի զոհերի հիշատակին նոր ու ժամանակակից հուշահամալիր է կառուցվում:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հուշահամալիրի շինարարական աշխատանքներ իրականացնող «Կոբրա» ՓԲ ընկերության տնօրեն Արմեն Առստամյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հուշահամալիրը կառուցվում է ծննդով արցախցի, պատերազմի մասնակից, մոսկվայաբնակ բարերար Սիմոն Պետրոսյանի մտահղացմամբ և օժանդակությամբ:

Ստեփանակերտի գրեթե բոլոր հատվածներից երևացող այս համալիրում շինարարական աշխատանքներն ընթանում են 2007 թվականից: Ընդհանուր առմամբ, համալիրն՝ իր օժանդակ կառույցներով, զբաղեցնում է մոտ 3000 քմ տարածք: Ծավալատարածական կառուցվածքով այն խաչաձև է, իսկ խաչի թևերը իրենցից ներկայացնում են եռանկյուն կտրվածքով սյունաշարեր: Հատման կենտրոնում էլ վեր է խոյանալու հուշակոթող: Ջրի հոսքի համար, կառուցվելու է կասկադ, այնտեղից հոսելու է դեպի փոքր ջրավազաններ: Հուշակոթողը մոտ 20 մ բարձրություն ունեցող զարդաքանդակներով 2 կոթողներ ունի: Նախատեսվում է դրանց արանքում կառուցել պատյանի մեջ պահված թուր, ինչը խորհրդանշում է, որ հայ ժողովուրդը հաղթանակած թուրը դրել է պատյան, բայց պատրաստ է վտանգի պահին այն նորից հանելու: Հուշահամալիրի տարածքում նաև զբոսայգի է լինելու` քարե նստարաններով, ծաղկանոցներով, շվաքարան-տաղավարներով: Հուշահամալիրը երկու գլխավոր մուտք ունի. առաջինը՝ Հայկավան թաղամասից, երկրորդը` Կրկժանի կողմից:

© artsakhpressՆոր հուշահամալիրը
Ստեփանակերտում նոր հուշահամալիր է կառուցվում - Sputnik Արմենիա
Նոր հուշահամալիրը

Առստամյանի խոսքով`ուրախալին այն է, որ ամեն բան հարմարեցված է սահմանափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժը ապահովելուն:

Համալիրի տարածքի, առաջին և երկրորդ հարկերում, առանձին մուտքերով կառուցվում է ռեստորանային համալիր, հարավարևելյան կողմից` հյուրանոց: Հիմնական աշխատանքներն ավարտված են. արդեն սկսվել են ներքին հարդարման աշխատանքները:

«Ամենագլխավորը՝ համալիրն իր ճարտարապետական կառույցներով, և աշխարհագրական դիրքով որևէ այլ կառույցի չի կրկնում,-մանրամասնել է Ա. Առստամյանը՝ հավելելով,- հիրավի, այս հուշահամալիրը հայ ժողովրդի հարատևության և անցյալի հիշողության յուրօրինակ խորհրդանիշ է դառնալու»:

 

 

Լրահոս
0