ՌԴ և ՀՀ քննարկում են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների մասին հարցը

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցПереговоры президента РФ В. Путина с президентом Армении С. Саргсяном
Переговоры президента РФ В. Путина с президентом Армении С. Саргсяном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այդ նախաձեռնության նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի հետագա ընդլայնումն ու դիվերսիֆիկացիան է։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հայաստանը և Ռուսաստանը քննարկում են ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների մասին հարցը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական բանակցությունների արդյունքում։

«Առևտրի հետագա ընդլայնման և դիվերսիֆիկացիայի նպատակով ներկա պահին քննարկվում է ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների հնարավորությունը», — ասել է Պուտինը։ Նա նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններն ընթացել են կառուցողական և գործնական մթնոլորտում։

Պուտինի խոսքով` չորեքշաբթի, հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, փոխանակվել կարծիքներով միջազգային և տարածաշրջանային օրակարգի շուրջ։

Русская версия

Լրահոս
0