Պոլսո Հայոց պատրիարքարանում ընտրության օր է

© hetqздание Константинопольской Патриархии
здание Константинопольской Патриархии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո կձևավորվի Նախաձեռնող խումբ, որը պետք է նախապատրաստի նոր պատրիարքի ընտրության գործընթացը:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին պատրիարքի տեղապահի ընտրություն կանցկացվի։

Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղապահի ընտրությունը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 16.00-ին, ընտրությունների արդյունքները կհայտարարվեն նույն օրը:

Епископ Саак Машалян  - Sputnik Արմենիա
Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հանել է իր թեկնածությունը

Տեղապահի ընտրություններում թեկնածություն է ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Սակայն Մաշալյանը նախօրեին «Ակոսի» գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի հետ հարցազրույցում հայտնել էր, որ պատրաստվում է մարտի 15-ին հայտարարել իր թեկնածությունը հանելու մասին։ Մաշալյանը բացատրել է որոշումը՝ նշելով, որ իր հրաժարականի դիմումում հնչեցրած կոշտ գնահատականները հնարավոր է որոշ հոգևորականներին բարկացրած լինեն: Ըստ Մաշալյանի՝ այդ հանգամանքը կարող էր ազդել քվեարկության վրա՝ Արամ Աթեշյանին հնարավորություն տալով տեղապահ ընտրվել:

Ընտրությունների ժամանակ քվեարկությունը կիրականացվի դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա առավելագույն ձայները:

Ընտրված տեղապահը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու է փոխանորդի իր պաշտոնը:

Տեղապահի ընտրությունից հետո կձևավորվի Նախաձեռնող խումբ, որը պետք է նախապատրաստի նոր պատրիարքի ընտրության գործընթացը: Խումբն ամեն ամիս ժողովրդին պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ զեկույց կներկայացնի: Այն պետք է հավասար պայմաններ ապահովի պատրիարքական թեկնածուների համար` նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով: Եթե վեց ամսվա ընթացքում պատրիարքի ընտրություններ չիրականացվեն տեղապահի և Նախաձեռնող խմբի համար վստահության քվե կպահանջվի:

Լրահոս
0