Նոր ցիկլոն ենք սպասում. Տեղումներ` տեղ–տեղ ձյան տեսքով

© Asatur YesayantsДождливая погода
Дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր կեսօրից հետո, ինչպես նաև մարտի 18–ին և 19–ի գիշերը հանրապետություն ամբողջ տարածքում տեղումներ են սպասվում, լեռնային մարզերում` ձյան տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Մարտի 16-ին կեսօրից հետո և առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ ԳագիկՍուրենյանը ։

Ըստ Սուրենյանի` նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց:

Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս
0