Վարչապետը` կին գործարարներին. «Ցանկանում եմ, որ լինեք հաջողակ, էներգիայով լի»

© Пресс-служба Правительства РАКарен Карапетян на церемонии награждении "Лучшая бизнес-вумен"
Карен Карапетян на церемонии награждении Лучшая бизнес-вумен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետը շնորհավորել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության հաղթողներին:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր` մարտի 16-ին, մասնակցել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Լավագույն կին գործարար» 6-րդ մրցանակաբաշխությանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ ու «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կազմակերպմամբ:

Карен Карапетян в Национальном собрании РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կարեն Կարապետյան. «Որտե՞ղ ենք գտնվում, ո՞ւր ենք շարժվում»

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրերով է խրախուսել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ունեցած ներդրման, ինչպես նաև ակտիվ գործունեության համար «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության արդյունքներով Երևանից և ՀՀ մարզերից հաղթող ճանաչված կին գործարարներին: Մրցանակների արժանացած բիզնես կանայք լավագույնն են ճանաչվել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» և «Լավագույն կին գործարար արտահանող» անվանակարգերում:

«Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք, միշտ լինեք գեղեցիկ, ժպիտով, եռանդով, դրայվով և այն հանդուրժողականությունն ու մշակույթը, որ կարող եք բիզնեսում սերմանել, սերմանեք ձեր շրջապատում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր հասարակության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, բիզնեսմենը և այդ պատճառով կառավարության բոլոր գործառույթները, քայլերն ուղղված են նրան, որպեսզի բիզնես միջավայրը դարձնենք առավելագույնս պարզ և հասկանալի: Սրտանց շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ լինեք հաջողակ,էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը էլ ավելի զարգանա», — շնորհավորանքի խոսքում ասել է կառավարության ղեկավարը:

© Пресс-служба Правительства РАՀՀ վարչապետը շնորհավորել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության հաղթողներին
Карен Карапетян на церемонии награждении Лучшая бизнес-вумен  - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շնորհավորել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության հաղթողներին

«ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի կողմից հատուկ մրցանակներ են շնորհվել Արցախի կին գործարարներին: «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հաղթողներին խրախուսական մրցանակներ են հանձնվել նաև միջազգային կազմակերպությունների՝ USAID, GIZ, UNIDO, UNFPA, UNHCR, EBRD ASB, EBRD BSO, AWAY, AUA, CARITAS կողմից:

Լրահոս
0