Պայթյուն Փարիզում` ԱՄՀ գրասենյակում. Օլանդը կատարվածն ահաբեկչություն է անվանել

© REUTERS / Charles PlatiauПолиция Франции
Полиция Франции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փարիզում` Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակում, տեղի է ունեցել պայթյուն։ Ոստիկանության տվյալներով` պայթել է փոստով առաքված ծրարը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Փարիզում` Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակում, տեղի է ունեցել պայթյուն, հաղորդում են ԶԼՄ-ները։

BFM-TV հեռուստաալիքի տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել, երբ աշխատակիցներից մեկը փորձել է թաքցնել ծրարը, որն առաքել է փոստային ծառայությունը։ Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այդ պայթյունն ահաբեկչություն է անվանել։ «Մենք բախվել ենք ահաբեկչության հետ, այլ բան չի կարող լինել, երբ խոսքը գնում է ծանրոցում պայթուցիկ սարքի մասին»,- ասել է Օլանդը` Թուլոն կատարած ուղևորության ընթացքում։

Նրա խոսքով` իշխանությունները հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի գտնեն և պատժեն մեղավորներին։ Պետության ղեկավարն այդ հայտարարությունն արել է մինչև միջադեպի մանրամասները պարզելը. ըստ ոստիկանության պրեֆեկտ Միշել Կադոյի` խոսքը ռումբի մասին չէ, պայթուցիկ սարքի հիմքը հրատեխնիկական է եղել է։ ԱՄՀ աշխատակիցը թեթև վնասվածքներ է ստացել, նրա կյանքին վտանգ սպառնում։

Русская версия

Լրահոս
0