«Մանկական Եվրատեսիլ 2017»–ի անցկացման օրն արդեն հայտնի է

© Photo : Anna Velikova (EBU) Евровидение-2016.
Евровидение-2016. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստան է մեկնել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի համակարգող խումբը, որը տեղում աշխատանքային հանդիպումներ է անցկացնում` կազմակերպչական հարցերի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Վրաստանում, օրն արդեն հայտնի է։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Գրուզիան։

Այս տարի մրցույթը կկայանա նոյեմբերի 26-ին Թբիլիսիի Սպորտի պալատում։

«Այս պահին Վրաստանում է գտնվում մրցույթի համակարգող խումբը, որը մրցույթի անցկացման հացերի շուրջ աշխատանքային հանդիպումներ է անցկացնում»,- նշված է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում։

«Եվրատեսիլ-2016» մրցույթում Հայաստանը ներկայացնում էին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը: Հայ երգչուհիները ընդամենը յոթ միավորով զիջեցին Վրաստանի ներկայացուցչին, և մրցույթի հաղթող ճանաչվեց վրացուհի Մարիամ Մամադաշվիլին:

Русская версия

 

Լրահոս
0