Սևամորթ Հրանտ Հովսեփյանը ՆՏՎ–ի եթերում հանդիպեց իր կենսաբանական մոր հետ

© norteamГрант Овсепян с другом
Грант Овсепян с другом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի «Ասում և ցուցադրում են» ("Говорим и показываем") հաղորդաշարի ընթացքում լիտվացի Ելենա Իսենգելը պատմել է իր սևամորթ երեխայի աշխարհ գալու մասին։ Ի դեպ, նրա սևամորթ որդին շատերին ծանոթ հայկական «H.A.Y.Q» խմբի Հրանտ Հովսեփյանն է։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Ճակատագրի բերումով Հայաստանում հայտված սևամորթ տղայի կենսաբանական մայրը տղայի հոր հետ հանդիպել է, երբ Մինսկում ուսանող էր։ Ռուսական ՆՏՎ- ի «Говорим и показываем» հաղորդաշարի ընթացքում Ելենան պատմել է, թե ինչու էր ստիպված հրաժարվել որդուց ու թողնել նրան ծննդատանը, ինչու է 30 տարի անց որոշել գտնել նրան։

Թոք շոու ընթացքում, իհարկե, կայացավ մոր և որդու հանդիպումը։ «Ինչպես հասկացա` Դուք իմ մայրն եք, իսկ որտե՞ղ է իմ հայրը։ Ինձ հետաքրքիր է` ինչո՞ւ եք դուք լքել ինձ Մինսկում»,-հարցեց Հրանտը մորը հանդիպման ընթացքում։

Ավելացնենք, որ Հրանտը ոչ միայն հանդիպեց իր կենսաբանական մորը, այլ նաև իմացավ, որ ինքը քույրեր և եղբայրներ ունի։

Հաղորդման ընթացքում Հրանտը հայկական ժողովրդական երգ երգեց։

Русская версия

Լրահոս
0