Թուրքերը դժգոհ են Քյոլնում Հայոց ցեղասպանության հուշակոթող կառուցելու որոշումից

© AFP 2023 / CHRISTOF STACHE / AFPБундестаг
Бундестаг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Քյոլնում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու որոշումը:

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի- Sputnik. Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը թուրքական «A Haber» լրատվական հեռուստաալիքի եթերում կարծիք է հայտնել, որ Քյոլնում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու և նման որոշումները միմյանցից ավելի ու ավելի են հեռացնում հայ և թուրք ժողովուրդներին: Այս մասին գրված է ermenihaber.am կայքը։

Նա նշել է, որ թուրքական կողմը ճիշտ չի համարում այս որոշումը, ինչպես որ տեղին չէր համարել ավելի վաղ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումը:

Министерство иностранных дел Германии - Sputnik Արմենիա
Գերմանիայի ԱԳՆ–ն կանչել է թուրք դիվանագետին` կապված հայկական հարցի հետ

«Նման որոշումները սովորաբար բնութագրվում են որպես պատմության, հայ ազգի առաջ պատասխանատվության ընդունում, սակայն իրականում պատմական իրադարձություններն օգտագործվում են հայ և թուրք ժողովուրդների միջև եղած անդունդը ավելի խորացնելու համար:

Սա կարող է դուր գալ հայկական սփյուռքին, բայց նմանատիպ որոշումները Թուրքիայի նկատմամբ անարդարացի են և միևնույն ժամանակ հարձակում են հայ-թուրքական կարգավորման գործընթացի դեմ: Սա ոչ թե պատմական արդարության վերականգնում է, այլ պարզապես ցեղասպանության հռետորաբանության միջոցով Թուրքիայի դեմ օգտագործվող քաղաքական մանյովր», — ասել է թուրք նախարարը:

Չելիքը կրկին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետը՝ խոսելով «ընդհանուր ցավի» վարկածի, պատմաբանների համատեղ հանձնաժողով կազմելու, հայ-թուրքական երկխոսությունն ապահովող հարթակներ ստեղծելու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Քյոլն քաղաքի կառավարությունը նախօրեին հաստատել էր «Lehmbacher Weg» գերեզմանատանը Հայոց ցեղասպանության հուշակոթող տեղադրելու մասին որոշումը: Նախագիծն առաջարկվել էր Քյոլնի հայ համայնքի կողմից՝ 2015թ.:

 

Լրահոս
0