Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսի հայոց պատրիարքի նոր տեղապահն է

© aysorГарегин Бекчян
Гарегин Бекчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեկ կայացած Պոլսի հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Մարտի 15-ին Ստամբուլում գումարվել է Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Պոլսո միաբանության 34 հոգևորական: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Арам Атешян - Sputnik Արմենիա
Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարվել է մասնակցել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններին

Թեկնածուներն էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը և պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս ընտրությունների նախօրյակին հայտարարել էր իր թեկնածությունը հանելու մասին՝ հօգուտ Գարեգին Բեքչյանի: Տեղապահի ընտրությունը առաջին քայլն է դեպի պատրիարքի ընտրություն:

Ինչպես հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը, ընտրությունների ավարտից րոպեներ անց Աթեշյանը լրատվամիջոցներին և հոգևորականներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը, որով իշխանությունն ակնհայտորեն միջամտում է ընտրական գործընթացին: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:

Նահանգապետարանի միջամտությանն անդրադարձել է ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոսը: Նա հայտնել է, որ մի խումբ, որի կազմում կլինեն նաև Արամ և Սահակ սրբազանները այցելելու է նահանգապետարան:

Լրահոս
0