Ադամ Շիֆը կոչ է արել ավելացնել Արցախին ու Հայաստանին տրամադրվող օգնությունը

© asparezАдам Шиф. Конгрес.
Адам Шиф. Конгрес. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆն կոչ է արել ավելացնել Արցախին ու Հայաստանին տրամադրվող օգնության չափը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայամետ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆը, երեկ օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովին կոչ է արել ավելացնել Արցախին ու Հայաստանին տրամադրվող օգնության չափը։ Այս մասին գրել է Asbarez-ը:

Адам Шиф. Конгрес. - Sputnik Արմենիա
Ադամ Շիֆ. «Սումգայիթյան ջարդերը հակահայկական քարոզչության հետևանք էին»

Իր ելույթի ընթացքում դեմոկրատ կոնգրեսականն անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրմանը: Հենց այս համատեքստում Շիֆը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, իսկ դրա փոխարենը մեծացնել Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը:

Շիֆի առաջարկին արձագանքել է ANCA-ի գլխավոր գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ, հայ-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու համար, իրենք կշարունակեն համագործակցել օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովի անդամների հետ:

 

Լրահոս
0