Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Քարոզարշավ` արվեստագետների հեղինակության հաշվին

© Sputnik / Karen Yepremyan Астхик Аветисян в гостях у радио Sputnik Армения
Астхик Аветисян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական–հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում խոսում է արվեստագետների հեղինակության վարկաբեկման մասին։
Աստղիկ Ավետիսյան

Աշխարհում ընդունված պրակտիկա է, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու արվեստագետները մասնակցում են նախընտրական քարոզարշավներին։ Հայաստանում բևեռացման պատճառով բոլոր այն արվեստագետները, որոնք մասնակցում են իշխող կուսակցության կազմակերպած միջոցառումներին, վարկաբեկվում են, սակայն պետք է հասկանալ, որ նույն երգիչը քարոզարշավի ընթացքում կարող է ելույթ ունենալ նաև մեկ այլ քաղաքական ուժի կազմակերպած միջոցառմանը և չհարել դրանցից որևէ մեկին։

Հարկ է նշել, որ որքան էլ արվեստագետի հեղինակությունը վարկաբեկվում է քարոզարշավի ընթացքում, այն որոշ ժամանակ անց վերականգնվում է։ Եթե հանդիսատեսը արտիստի իսկական երկրպագուն է, ապա կշարունակի այդպիսին մնալ` անկախ նրա նախընտրական քայլերից։

 

Լրահոս
0