«Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի

© Ancient-originsКрепость Эребуни
Крепость Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ներկայացվել է Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ներկայացվել են «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» շրջանակում առաջին փուլով իրականացված աշխատանքները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում իրականացվելիք ծրագիրը նախատեսում է ինը առանձին բաղադրիչ:
Նախագծի հեղինակային խմբում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ, երկրաբաններ, որմնանկարների վերականգնման հայաստանյան լավագույն մասնագետներ:

Раскопки армяно-французской экспедиции в крепости Эребуни - Sputnik Արմենիա
«Էրեբունի» արգելոցում խճապատ փողոց և ջրահեռացման համակարգի հատված է բացվել

Նախագծային խմբի ճարտարապետ-վերականգնողները մանրամասն ներկայացրել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, Խալդ աստծու տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ծանոթանալով իրականացված աշխատանքներին և կարևորելով ծրագրի իրականացումը, էսքիզային նախագծերի վերաբերյալ ներկայացրել է իր առաջարկություններն ու դիտարկումները:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն էլ, անդրադառնալով նախագծային աշխատանքների ընթացքին, նշել է, որ «Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի:

Լրահոս
0