Ձմռան վերջին ճիգերը. Սպասվում են տեղումներ, նաև` ձյան տեսքով

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 18–ին, կեսօրից հետո, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է սպասվող նոր ցիկլոնի մասին։

Зима в Армении - Sputnik Արմենիա
Ձմեռը մոտենում է ավարտին. եղանակի կանխատեսում

«Մարտի 18-ին կեսօրից հետո և մարտի 19-ին մինչև առավոտ հանրապետության տարածքը կրկին գտնվելու է Սկանդինավիայից ներխուժող հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով: Մարտի 19- ցերեկը տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով, վաղը ցերեկը կնվազի 8-10 աստիճանով, մարտի 19-ի ցերեկը և 20-ին կրկին եղանակը կտաքանա 8-10 աստիճանով»,-գրել է Սուրենյանը:

Եղանակի անակնկալի մասին տեղեկացնում է նաև ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նրանց հայտարարության համաձայն ևս`մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են առատ տեղումներ` ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Արդեն մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:

 

Լրահոս
0