Դերասան Բաղդասարովի պապը հսկայական տուն է ունեցել Արևմտյան Հայաստանում

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАктер Михаил Богдасаров
Актер Михаил Богдасаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի արտիստ Միխայիլ Բաղդասարովը, որն ավելի քան 200 ֆիլմում է խաղացել, պատմել է արյան կանչի ու պապական տան մասին, որը գտնվում է Արևմտյան Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Բաղդասարովը «Շաբաթվա փաստարկներ» ("Аргументы недели") կայքին պատմել է, որ պապի` Արևմտյան Հայաստանում գտնվող հսկայական տանն այժմ «տեղակայվել» է Արդվինի (Թուրքիայի հյուսիս-արևելք)քաղաքապետարանը։

Նա պատմել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ նախնիները փախել են Արդվինից։

«Առաջին համաշխարհայինի սկզբում Թուրքիան զավթել է Կարսի մի մասը, որից հետո ռազմական գործողությունների քողի տակ հայերի զանգվածային սպանություն է իրականացրել Արդվինում։ Ես որոշել էի գնալ այդ քաղաք, քանի որ պապս այնտեղ հսկայական տուն ու խանութներ է ունեցել։ Մեր տոհմը շատ մեծ է եղել, հարազատներիս մեջ քահանաներ, ուսուցիչներ, բժիշկներ են եղել։ Ասում են` մեր պապական տանն այժմ քաղաքապետարան է գործում»,- ասել է Բաղդասարովը։

Նա խոստովանել է, որ մտածել է պապենական հարստությունը վերադարձնելու մասին, սակայն հարազատների հետ քննարկելուց հետո միտքը փոխել է։

Телеведущая Татьяна Геворкян - Sputnik Արմենիա
Տատյանա Գևորգյանը` հայկական արմատների և Ցեղասպանության ժամանակ փրկված ընտանիքի մասին

«Գլխացավանք է, հետո էլ շատ փող է պետք այդ ամենը վերադարձնելու համար»,- ասել է Բաղդասարովը։

Դերասանը ծնվել է Մոսկվայում, մկրտվել Ռուսաստանի մայրաքաղաքի հարավարևմտյան հատվածում գտնվող եկեղեցում։

«Տղաս մկրտվել է հայկական եկեղեցում, վերջերս Հայաստան էր մեկնել և լիովին զգացել արյան կանչը, հարազատ հողն ու մարդկանց։ Բայց մեր բոլոր հարազատները վաղուց մեկնել են այնտեղից, ցավոք, մենք մեր արմատները կորցրել ենք»,- ասել է Բաղդասարովը։

Նա նաև խոստովանել է, որ չի հիշում, թե երբ է վերջին անգամ եղել պատմական հայրենիքում` 2006-ին, թե՞ 2007-ին։

Русская версия 

Լրահոս
0