Կրկին որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

© Sputnik / Armine Aleksanyan Дороги Армении
Дороги Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության որոշ վայրերում կան փակ ճանապարհներ։ Որոշ հատվածներում առկա է մերկասառույց։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Մարտի 17-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում և Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս
0